ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
«Ընթանում է օկրուգի հետևողական համալրում մարտական սպառազինությամբ» Քաղաքագետների ուշագրավ հատկանիշն է՝ անվերջ մեկնաբանել քաղաքական խաղի որոշ մասնակիցների հայտարարությունները, լռության մատնելով մյուսների տեքստերը։ Այսպես, հայ վերլուծաբանները կենտրոնացել են «Զանգեզուրի միջանցքի» մասին Իլհամ Ալիևի խոսքերի վրա, թե իբր՝ «եթե Հայաստանը ցանկանա, ապա դա հեշտությամբ կարելի է լուծել, եթե չցանկանա, ապա կլուծենք ուժով»։ Ալիևը խախտում է բոլոր տաբուները և սպառնում ՀԱՊԿ-ի անդամ պետությանը։